Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Թթվային ամպը կոչնչացնի Երկիրը 2014 թվականին

Թթվային ամպը կոչնչացնի Երկիրը 2014 թվականին
09.11.2013 | 15:21

Մի շատ կարևոր հայտնություն է տեղի ունենալու 2014 թվականի: Այս անգամ գիտնականները կանխատեսում են արեգակնային համակարգի մահը` մի սարսափելի թթվային «մահաբեր-ամպի» կողմից:

Ըստ բրիտանացի աստղաֆիզիկոս Ալբերտ Շերվինսկու, թթվային ամպը ոչնչացնում է իր ճանապարհին եղած ամեն ինչ, հետևաբար, այն ի վիճակի է կործանել այն ամենը ինչ կընկնի «ձեռքի տակ»: Ըստ հետազոտողների, այն հայտնվել է Գալակտիկայի կենտրոնական անցքից և այժմ գնում է դեպի մեր մոլորակը:

Ըստ Շերվինսկու հաշվարկների, «մահաբեր-ամպը» կհասնի Երկիր` 2014-ի կեսերին: «Տիեզերքից եկող սպառնալիքի մասին հայտնի է NASA կենտրոնին, բայց այդ տեղեկատվությունը զգուշորեն թաքցվում է հանրությունից` նրանց մեջ խուճապ չառաջացնելու նպատակով»,-գրում է «Ռոսսիյսկայա Գազետան»:

Ի դեպ, թթվային ամպի թեմայով Շերվինսկին հայտարարություն է արել ոչ առաջին անգամ: Թեմայի վերաբերյալ հերթական հրապարակումը եղել է մամուլում` անցյալ տարվա վերջին: Այդ ժամանակ ռուս գիտնականները թերահավատորեն են վերաբերվել այդ տեսությանը` անհավանական համարելով Տիեզերքի նման ավարտը: Ազգային Աստղագիտական ինստիտուտի աստղաֆիզիկոս Վալենտին Եսիպովն էլ հավաստիացրել է, որ Երկրին մոտեցող ոչ մի «մահաբեր-ամպ» գոյություն չունի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ